Գեղագիտական դաստիարակություն և կրթություն
Ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց հաջող վերաինտեգրումը հասարակությանը՝ կրթության, արհեստի, արվեստի և անձնային զարգացման միջոցով: Ծրագրերին մասնակցությունը կամավոր է և հասանելի է դատապարտյալների, կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառուների համար։
Ուսումնական մոդուլներ և դասընթացներ
Արհեստագործական ծրագրեր
- Կահույքագործության հմտություններ
- Եռակցում / Զոդում
- Շինարարական հմտություններ
- Կաշեգործություն
- Կարուձև
Միջին մասնագիտական ծրագրեր
- Ծրագրավորման հիմունքներ և Front-end ծրագրավորում (2 մակարդակով)
- Հաշվապահական հաշվառման հիմունքներ
Զարգացնող դասընթացներ
- Արվեստ և Արհեստ: Զարդակիրառական արվեստ (Բատիկա, Վիտրաժ), Խեցեգործություն
- Հմտություններ: Համակարգչային, հաղորդակցման, հայերեն/ռուսերեն/անգլերեն լեզուների ուսուցում
- Անձնային աճ: Ինքնաճանաչում և անձնային աճ, Ազգագրություն
Նորարարություններ և ներդրումներ
-
2024 թ. նոր մոդուլներ ՔԿՀ-ներում՝
- «Սևան» – Եռակցում / Զոդում
- «Նուբարաշեն» և «Արմավիր» – Հաշվապահություն
- «Արթիկ» – Շինարարական հմտություններ
- «Վանաձոր» – Կաշեգործություն
- «Արմավիր» և «Աբովյան» – Զարդակիրառական արվեստ
-
2025 թ. գլխավոր ներդրումը՝
-
Միջին մասնագիտական «Ծրագրավորում» դասընթաց (երկու մակարդակով):
-
Հաջողված նախաձեռնություններ
-
«Արթիկ» ՔԿՀ (Շինարարություն): 20 մասնակցով իրականացված դասընթացի շրջանակներում հենց դատապարտյալների ուժերով վերանորոգվել են ինչպես ուսումնական, այնպես էլ երկարատև տեսակցությունների սենյակները:
-
«Սևան» ՔԿՀ (Կահույքագործություն): Եվրոպայի խորհրդի (ԵԽ) աջակցությամբ հիմնանորոգվել է 190 քմ տարածք: Ձեռք են բերվել ժամանակակից հաստոցներ և սարքավորումներ՝ կահույքագործության բարձրորակ ուսուցում կազմակերպելու համար:
Գործառույթներ
- Կարիքների գնահատում. Մասնագիտական ծրագրերի մշակում՝ հիմնված դատապարտյալների պահանջմունքների վրա:
- Համագործակցություն. Աշխատանք ներազգային և միջազգային գործընկերների հետ:
- Ապահովում. Արհեստագործական մոդուլների համար անհրաժեշտ նյութերի, գործիքների և սարքավորումների ձեռքբերում:
- Իրացում. Դատապարտյալների պատրաստած ձեռքի աշխատանքների վաճառքի և նվիրատվության իրավական կարգավորում: