Հակակոռուպցիոն պատասխանատուների վերապատրաստում
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Թիրախային լսարան
Ու՞մ համար են նախատեսված դասընթացները Վերապատրաստումներն անցնում են ինչպես ՀՀ քաղաքացիական ծառայողները, այնպես էլ հետևյալ մարմինների աշխատակիցները՝
- ՀՀ ոստիկանություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն
- Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)
- ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
- ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
- Այլ հանրապետական գործադիր մարմիններ
Ուսումնական ծրագիր
Դասընթացների ընթացքում ուսումնասիրվող արդիական թեմաներն են՝
- Կոռուպցիան որպես սոցիալ-իրավական երևույթ. հասկացությունը, դրսևորումները և սոցիալական հետևանքները:
- Կոռուպցիայի կանխարգելումը. որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղություն:
- Էթիկա և Շահերի բախում. հանրային ծառայողի դեոնթոլոգիա:
- Ռիսկերի կառավարում. կոռուպցիոն ռիսկերը հանրային ծառայությունում:
- ՏՏ և Նորարարություն. տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների դերը պայքարում:
- Հանրային կապեր (PR). PR ինստիտուտի կայացումը որպես կանխարգելիչ միջոց:
- Տեղեկատվության ազատություն. որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք:
- Հասարակական վերահսկողություն. քաղաքացիական հասարակության ինստիտուտները և հանրային իշխանության վերահսկողության մեխանիզմները:
- Կառավարչական հմտություններ. զարգացումը հանրային ծառայությունում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց: