Իրավական գիտելիք և արդյունավետ վերասոցիալականացում

Ծառայություններ

Հոգեբանների որակավորում

Խոցելի խմբերի (անչափահասներ, անգործունակ անձինք) մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների ուսուցում և հաշվառում:

Սնանկության գործերով կառավարիչների ուսուցում

Սնանկության վարույթներում որպես կառավարիչ հանդես գալու հավակնորդների պարտադիր կրթական ծրագրերի իրականացում և վկայագրում:

Հակակոռուպցիոն պատասխանատուների վերապատրաստում

Պետական մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման և էթիկայի կանոնների պահպանմանն ուղղված մասնագիտական դասընթացներ:

ՀԿԱԾ ծառայողների վերապատրաստում

Հարկադիր կատարողների շարունակական զարգացում և հատուկ ուսուցում՝ ըստ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների:

ՔԿԾ ծառայողների վերապատրաստում

Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատանքային ունակությունների և կոմպետենցիաների կատարելագործում:

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում

ՀՀ քաղաքացիական ծառայության տարբեր խմբերի պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստում օրենսդրական և կառավարչական թեմաներով: