Հոգեբանների որակավորում
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է հատուկ դասընթացներ՝ ուղղված խոցելի խմբերի (անչափահասներ, անգործունակ անձինք) հարցաքննություններին մասնակցող հոգեբանների որակավորմանը և պրակտիկ հմտությունների զարգացմանը։
Ովքե՞ր կարող են դիմել
Համաձայն ՀՀ կառավարության 2022թ. N 847-Ն որոշման՝ դասընթացին կարող է դիմել անձը, որը բավարարում է հետևյալ չափանիշներին.
- Քաղաքացիություն: Հանդիսանում է ՀՀ գործունակ քաղաքացի:
- Կրթություն: Ունի հոգեբանի մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորում:
- Փորձ: Դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում ունի հոգեբանի առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ինչպես նաև անցել է հոգեբանի որակավորման դասընթացներ:
Գործընթացի փուլերը
- Հարցազրույց Դիմորդները անցնում են նախնական հարցազրույցի փուլ:
- Ուսուցում և Պրակտիկա Հարցազրույցը հաղթահարած մասնագետները մասնակցում են դասախոսությունների և գործնական պարապմունքների: Պրակտիկան իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային մարմիններում:
- Վկայագրի տրամադրում Դասընթացների ամբողջական փուլն անցնելուց հետո հոգեբանները ստանում են մասնակցության վկայագրեր:
- Քննական փուլ Վկայագիր ստացած անձինք հանձնում են որակավորման քննություն:
- Հաշվառում Քննությունը հաղթահարած հոգեբանները ՀՀ արդարադատության նախարարության կողմից հաշվառվում են ՀՀ քննչական կոմիտեի քաղաքային և մարզային ստորաբաժանումներում: