Հանրակրթություն ՔԿՀ-ներում

Խթանել ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց կրթության իրավունքի իրացումը և վերասոցիալականացումը: Հանրակրթական ծրագրերն ապահովում են պարտադիր միջնակարգ կրթությունը՝ նպաստելով դատապարտյալների անձնային աճին, արժեքային համակարգի փոփոխությանը և հասարակություն վերաինտեգրմանը։

Իրականացվող ծրագրերը

  • Մեծահասակների համար (2022-ից) «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման»: Դատապարտյալները մասնակցում են որպես էքստեռն՝ ստանալով հիմնական և միջնակարգ կրթության վկայականներ:

  • Անչափահասների համար (2019-ից) «Մինչև 19 տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և կալանավորված անձանց հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագիր», որը հնարավորություն է տալիս անչափահասներին շարունակել կրթությունը կալանքի տակ:

Ծրագիրը գործում է հետևյալ ՔԿՀ-ներում՝

  • Արմավիր
  • Նուբարաշեն 
  • Արթիկ 
  • Աբովյան
  • Սևան
  • Վանաձոր
  • Գորիս (2024-ից)

Իրավական և լիցենզիոն hիմքեր

  • Լիցենզիաներ: Տրամադրված են ՀՀ ԿԳ նախարարության 2018թ. մարտի 21-ի թիվ 250-Ա/2 և 251-Ա/2 հրամաններով:
  • Ուսումնական պլան: Հատուկ այլընտրանքային/հեղինակային ծրագիրը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության 2018թ. N 1398-Ա/2 հրամանով:
  • Ֆինանսավորում: Հիմնված է «Կրթության մասին» օրենքի լրացման վրա (2022թ. ՀՕ-130-Ն), որով դատապարտյալների կրթությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Վիճակագրություն ըստ ուսումնական տարիների