Գեղագիտական դաստիարակություն և կրթություն

Ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց հաջող վերաինտեգրումը հասարակությանը՝ կրթության, արհեստի, արվեստի և անձնային զարգացման միջոցով: Ծրագրերին մասնակցությունը կամավոր է և հասանելի է դատապարտյալների, կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառուների համար։

Ուսումնական մոդուլներ և դասընթացներ

Արհեստագործական ծրագրեր

  • Կահույքագործության հմտություններ
  • Եռակցում / Զոդում
  • Շինարարական հմտություններ
  • Կաշեգործություն
  • Կարուձև

Միջին մասնագիտական ծրագրեր

  • Ծրագրավորման հիմունքներ և Front-end ծրագրավորում (2 մակարդակով)
  • Հաշվապահական հաշվառման հիմունքներ

Զարգացնող դասընթացներ

  • Արվեստ և Արհեստ: Զարդակիրառական արվեստ (Բատիկա, Վիտրաժ), Խեցեգործություն
  • Հմտություններ: Համակարգչային, հաղորդակցման, հայերեն/ռուսերեն/անգլերեն լեզուների ուսուցում
  • Անձնային աճ: Ինքնաճանաչում և անձնային աճ, Ազգագրություն

Նորարարություններ և ներդրումներ

  • 2024 թ. նոր մոդուլներ ՔԿՀ-ներում՝

    • «Սևան» – Եռակցում / Զոդում
    • «Նուբարաշեն» և «Արմավիր» – Հաշվապահություն
    • «Արթիկ» – Շինարարական հմտություններ
    • «Վանաձոր» – Կաշեգործություն
    • «Արմավիր» և «Աբովյան» – Զարդակիրառական արվեստ
  • 2025 թ. գլխավոր ներդրումը՝

    • Միջին մասնագիտական «Ծրագրավորում» դասընթաց (երկու մակարդակով):

Հաջողված նախաձեռնություններ

  • «Արթիկ» ՔԿՀ (Շինարարություն): 20 մասնակցով իրականացված դասընթացի շրջանակներում հենց դատապարտյալների ուժերով վերանորոգվել են ինչպես ուսումնական, այնպես էլ երկարատև տեսակցությունների սենյակները:

  • «Սևան» ՔԿՀ (Կահույքագործություն): Եվրոպայի խորհրդի (ԵԽ) աջակցությամբ հիմնանորոգվել է 190 քմ տարածք: Ձեռք են բերվել ժամանակակից հաստոցներ և սարքավորումներ՝ կահույքագործության բարձրորակ ուսուցում կազմակերպելու համար:

Գործառույթներ

  • Կարիքների գնահատում. Մասնագիտական ծրագրերի մշակում՝ հիմնված դատապարտյալների պահանջմունքների վրա:
  • Համագործակցություն. Աշխատանք ներազգային և միջազգային գործընկերների հետ:
  • Ապահովում. Արհեստագործական մոդուլների համար անհրաժեշտ նյութերի, գործիքների և սարքավորումների ձեռքբերում:
  • Իրացում. Դատապարտյալների պատրաստած ձեռքի աշխատանքների վաճառքի և նվիրատվության իրավական կարգավորում: