Հակակոռուպցիոն պատասխանատուների վերապատրաստում

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Թիրախային լսարան

Ու՞մ համար են նախատեսված դասընթացները Վերապատրաստումներն անցնում են ինչպես ՀՀ քաղաքացիական ծառայողները, այնպես էլ հետևյալ մարմինների աշխատակիցները՝

  • ՀՀ ոստիկանություն
  • ՀՀ պաշտպանության նախարարություն
  • Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)
  • ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
  • ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
  • Այլ հանրապետական գործադիր մարմիններ

Ուսումնական ծրագիր

Դասընթացների ընթացքում ուսումնասիրվող արդիական թեմաներն են՝

  • Կոռուպցիան որպես սոցիալ-իրավական երևույթ. հասկացությունը, դրսևորումները և սոցիալական հետևանքները:
  • Կոռուպցիայի կանխարգելումը. որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղություն:
  • Էթիկա և Շահերի բախում. հանրային ծառայողի դեոնթոլոգիա:
  • Ռիսկերի կառավարում. կոռուպցիոն ռիսկերը հանրային ծառայությունում:
  • ՏՏ և Նորարարություն. տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների դերը պայքարում:
  • Հանրային կապեր (PR). PR ինստիտուտի կայացումը որպես կանխարգելիչ միջոց:
  • Տեղեկատվության ազատություն. որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք:
  • Հասարակական վերահսկողություն. քաղաքացիական հասարակության ինստիտուտները և հանրային իշխանության վերահսկողության մեխանիզմները:
  • Կառավարչական հմտություններ. զարգացումը հանրային ծառայությունում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց: