ՀԿԱԾ ծառայողների վերապատրաստում
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրապետությունում միակ ուսումնական հաստատությունն է, որն իրականացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների մասնագիտական վերապատրաստում:
Իրավական հիմքեր
Գործընթացը կարգավորվում է՝
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով:
- «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով (Հոդված 14. Հարկադիր կատարողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը):
- ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված համապատասխան հրամանով:
Նպատակը և մեթոդաբանությունը
Նպատակը
Ապահովել հարկադիր կատարողների շարունակական մասնագիտական զարգացումը հետևյալ ուղղություններով.
- Մասնագիտական գիտելիքների բարձրացում
- Գործնական հմտությունների և կարողությունների զարգացում
- Աշխատանքային ունակությունների և կոմպետենցիաների կատարելագործում
Ուսումնական մոտեցումը
Դասավանդումն իրականացվում է ըստ ժամանակացույցի՝ արդիական թեմաներով: Ուսուցման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր խմբի համար սահմանված են առանձնահատուկ թեմաներ, որոնք բխում են տվյալ խմբի ծառայողների պաշտոնի անձնագրով ամրագրված գործառույթներից: