Հայտարարություններ

Մանդալաթերապիայի ծրագիր՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

հոկտեմբեր 19, 2026

Հոկտեմբերի 16-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է «Ներքին տարածքի բացահայտում և վերափոխում» մանդալաթերապիայի և ինքնավերլուծության հոգեբանական վերականգնողական ծրագրի շրջանակում աշխատանք։

Ծրագրի նպատակն է նպաստել անչափահասների ինքնաճանաչմանը, հուզական լարվածության անվտանգ արտահայտմանը, ներքին ռեսուրսների բացահայտմանը և ապագայի դրական տեսլականի ձևավորմանը։