Մեկնարկել են քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների 2023 թվականի հատուկ ուսուցման դասընթացները

փետրվարի 21, 2023

16.02.2023թ.

Հատուկ ուսուցման դասընթացներն իրականացվում են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում։

Ծառայողներն անցնելու են տեսական և գործնական դասընթացներ,  այն է՝  քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, արդի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, քրեակատարողական հիմնարկներում զանգվածային անկարգությունների և այլ արտակարգ դեպքերի ժամանակ ծառայողական առաջադրանքների իրականացման  տեխնիկական հմտություններ, հրազենի գործադրման կարգը, պայմանները և վարժաձևերը և այլն: