Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ՝ «Վանաձոր» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներում
հունիսի 10, 2024
Մայիսի 22-ին ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան, ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ իրականացվել է մշակութային միջոցառում: