Հայտարարություններ

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիրաբ Համբարձումյանը հանդիպել է կենտրոնի աշխատակազմի հետ

օգոստոսի 10, 2026

Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիրաբ Համբարձումյանն առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել կենտրոնի աշխատակազմի հետ։

Հանդիպման ընթացքում Վիրաբ Համբարձումյանը ծանոթացել է Կենտրոնի աշխատակիցներին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, գործունեության հիմնական ուղղություններին և ընթացիկ ծրագրերին։ Քննարկվել են կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացման, աշխատանքների համակարգման և առաջիկա անելիքների հետ կապված հարցեր։

Վիրաբ Համբարձումյանը կարևորել է կենտրոնում ձևավորված մասնագիտական ներուժը և ընդգծել, որ առաջիկա աշխատանքների հիմքում պետք է լինի թիմային մոտեցում։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նախաձեռնության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է աշխատակիցների ներգրավվածությամբ, պատասխանատվությամբ և փոխադարձ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կենտրոնի հետագա զարգացման հնարավորություններին և նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին։ Նշվել է, որ առաջիկա փուլում աշխատանքները միտված են լինելու կենտրոնի գործունեության շարունակական բարելավմանը և դրա առջև դրված խնդիրների առավել արդյունավետ իրականացմանը։