2025 թվականի երկրորդ քննաշրջանի արդյունքները՝ ազատազրկված անձանց համար

օգոստոսի 11, 2025
2025 թվականի հունիսի 4-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են 2025 թվականի երկրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննություններ։
Քննություններին մասնակցել է 22 ազատազրկված անձ ՀՀ վեց քրեակատարողական հիմնարկներից՝ այդ թվում՝ 11-ը՝ հիմնական խմբից, 11-ը՝ ավագ խմբից (իրենց դիմումի համաձայն)։ Քննությունների արդյունքում 11 մասնակից ստացել է դրական գնահատական՝ հաջողությամբ հաղթահարելով սահմանված շեմը․ հիմնական խմբից՝ 4 անձ, ավագ խմբից՝ 7 անձ։
Միևնույն ժամանակ, 11 մասնակից, որոնցից 6-ը մեկ առարկայով չեն հաղթահարել շեմային պահանջը, քննությունները չեն հաղթահարել։ Վերջիններիս համար նախատեսվում են լրացուցիչ խորհրդատվություններ՝ հաջորդ քննաշրջանին առավել պատրաստված մասնակցությունն ապահովելու նպատակով։
Քննությունները կազմակերպվել են հետևյալ քրեակատարողական հիմնարկներում՝ ըստ մասնակիցների բաշխման՝
«Արմավիր» ՔԿՀ՝ 5 ավագ, 1 հիմնական
«Արթիկ» ՔԿՀ՝ 5 հիմնական
«Սևան» ՔԿՀ՝ 2 ավագ, 1 հիմնական
«Աբովյան» ՔԿՀ՝ 1 ավագ, 2 հիմնական
«Նուբարաշեն» ՔԿՀ՝ 2 ավագ, 1 հիմնական
«Վանաձոր» ՔԿՀ՝ 1 ավագ, 1 հիմնական
Քննությունների կազմակերպումը նպատակ ունի խթանելու կրթական գործընթացները քրեակատարողական հիմնարկներում և ապահովելու ազատազրկված անձանց կրթության շարունակականությունը՝ նպաստելով նրանց վերասոցիալականացման գործընթացին: