«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծում է կադրային բանկ
հոկտեմբեր 26, 2026
Հաշվի առնելով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն)՝ արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական բարեփոխումները՝ Կազմակերպությունը հայտարարում է մասնագետների տվյալների հավաքագրում:
Հավաքագրված տվյալների հիման վրա կձևավորվի կադրային բանկ, ինչը հնարավորություն կտա թափուր տեղեր առաջանալու դեպքում սեղմ ժամկետներում իրականացնել համապատասխան մասնագետների ընտրություն:
Ցանկալի է, որ թեկնածուն բավարարի հետևյալ պահանջներին՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
● բարձրագույն կրթություն
● հանրակրթության ոլորտի հետ առնչվող օրենսդրության իմացություն
● ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու հմտություն
● գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց հմտություններ
● հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
● համակարգչային գիտելիքներ
Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV) info@lawinstitute.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ Ձեր տվյալները Կազմակերպության կադրային բանկում ներառելու նպատակով:
Կազմակերպությունը կուսումնասիրի ներկայացված թեկնածությունները, և համապատասխան աշխատանքին համապատասխանող մասնագիտական տվյալներ ունեցող թեկնածուները կտեղեկացվեն թափուր հաստիքների վերաբերյալ։
Հարցերի դեպքում զանգահարել 060 38 06 86 հեռախոսահամարով:
Ծանոթություն.
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր կանոնադրության շրջանակներում իրականացնում է ՀՀ քրեակատարողական և հարկադիր կատարողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը։ Այն մշակում և ներդնում է իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրեր (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչներ (լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս հղումը):