Մանկավարժական խորհրդի նիստ

հուլիսի 02, 2026
Ամփոփվել են ավարտական և պետական ավարտական քննությունների արդյունքները:
2026 թվականի հունիսի 30-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացել է 19-ը և ավելի բարձր տարիք ունեցող անազատության մեջ պատիժը կրող դատապարտյալների համար իրականացվող հանրակրթական ծրագրի, և 19-ը տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրի 2025-2026 թվականների ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի նիստ:
Նիստին մասնակցել են Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, տնօրենի տեղակալ Արտաշես Սուչյանը, հանրակրթության բաժնի մասնագետները, հանրակրթական ծրագրերում ներգրավված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դասավանդող մանկավարժները:
Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ողջունել է մանկավարժներին, կարևորել նրանց աշխատանքը՝ ընդգծելով, որ հանրակրթական ծրագրերի շարունակականությունը կարող է նպաստել քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման արդյունավետության բարձրացմանը:
Նիստին ներկայացվել են դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների, ավարտական և պետական ավարտական քննությունների գնահատման արդյունքները:
Մանկավարժների կողմից բարձրացվել են կրթական գործընթացների վերաբերյալ կազմակերպչական հարցեր, մատնանշվել են ուսումնական ծրագրերում առկա խնդիրներ և առաջարկվել են լուծումներ: