Մեկնարկել են պրոբացիայի ծառայողների վերապատրաստման դասընթացները
ապրիլի 01, 2025
2025 թվականի մարտի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկել են Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստման հնգօրյա դասընթացները։
Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝
Ազատազրկման հետ չկապված պատիժների տեսակներ և դրանց կատարման առանձնահատկություններ
Անվտանգության միջոցների տեսակներ, դրանց կիրառման կարգն ու պայմանները
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում վերահսկողության առանձնահատկություններ
Այլընտրանքային խափանման միջոցների տեսակներ, դրանց կիրառման կարգն ու առանձնահատկությունները
Պրոբացիայի ծառայողի բարեվարքության կանոններ
Վարչական վարույթ և վարչարարություն
Կոնֆլիկտների կառավարում, հաղորդակցություն, մասնագիտական արժանապատվություն և հանրային իմիջ
Վերապատրաստման ավարտին մասնակիցները հանձնելու են ստուգարք՝ թեստավորման ձևաչափով։ Դրական գնահատական ստացած պրոբացիայի ծառայողներին կշնորհվի վերապատրաստման վկայական։
Վերապատրաստման դասընթացները նախատեսված են մինչև 2025 թվականի մարտի 21-ը՝ ապահովելով 23 պրոբացիայի ծառայողների մասնակցություն։