Նոր ուսումնական նախագիծ ՀՀ ԱՆ “Աբովյան” ՔԿՀ-ում՝ ջրի պահպանման և էկոլոգիական իրազեկման վերաբերյալ
ապրիլի 01, 2025
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է նոր ուսումնական նախագիծ՝ «Ջուրը որպես բնական հարստություն և կյանքի աղբյուր» թեմայով։
Նախագծի նպատակն է բարձրացնել սովորողների էկոլոգիական իրազեկվածությունը, ձևավորել բնապահպանական մտածողություն և խթանել ինքնակրթության հմտությունները։
Նախագծի նպատակները.
Խթանել սովորողների ինքնազարգացումը՝ նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման միջոցով
Բարձրացնել ակտիվ մասնակցությունն ու հաղորդակցման հմտությունները
Խորը պատկերացում ձևավորել ջրային ռեսուրսների դերի և պահպանման վերաբերյալ
Զարգացնել միջառարկայական կապերն՝ ընդգծելով ջրի կարևորությունը քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության մեջ
Իրականացման փուլերը
Սովորողները ծանոթացել են ջրի քիմիական հատկություններին, աղբյուրներին ու պահպանման հիմնախնդիրներին
Հավաքագրվել և քննարկվել են թեմային առնչվող տեղեկատվական նյութեր
Պատրաստվել են պաստառներ և թեմատիկ տեսանյութեր
Նախագծի ամփոփման ընթացքում ներկայացվել են ձեռք բերված գիտելիքներն ու հետազոտությունների արդյունքները
Այս նախագիծը մեկ քայլ է դեպի կրթական միջավայրի զարգացում և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորում։ Այն նաև հնարավորություն է ընձեռում ՔԿՀ-ում սովորողներին ներգրավվել գիտական գործունեության մեջ և ձեռք բերել կարևոր հմտություններ, որոնք կարող են կիրառվել հասարակության մեջ վերաինտեգրման գործընթացում։