Ս․թ․ հուլիսի 21-ին մեկնարկել է քննիչների, դատախազների, փաստաբանների, ոստիկանների, հոգեբանների և սոցիալական աշխատողների համար նախատեսված երկօրյա վերապատրաստումը

օգոստոսի 11, 2025
Վերապատրաստումների նպատակն է մասնակիցների կարողությունների զարգացումը երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու ուղղությամբ՝ համաձայն Եվրոպայի խորհրդի ստանդարտների:
Վերապատրաստումը վարում է Ի․Գ․Թ․, Դոցենտ Դավիթ Թումասյանը:
Քննարկվում են հատկապես առցանց սեռական բռնության կանխարգելման և դրան արձագանքման մարտահրավերները:
Սեմինարի ընթացքում ընդգծվում են հետևյալ առանցքային ուղղությունները.
Խտրական վերաբերմունքի և կանխակալ մոտեցումների վերացման կարևորությունը երեխաների հետ աշխատելու ընթացքում,
Երեխայի հարցազրույցի կազմակերպման տեղանքի և պայմանների ապահովումը՝ երեխայի բարեկեցությունը պահպանելու համար,
Իրական գործերի վերլուծություն և մասնագիտական փորձի փոխանակում։
Վերապատարստումն ընթանում է ինտերակտիվ ձևաչափով, ներառելով խմբային աշխատանքներ և դեպքերի քննարկում՝ մասնակիցների գործնական հմտությունների ամրապնդման համար:
Այն շարունակվելու է նաև հուլիսի 22-ին՝ ընդգրկելով գործնական վարժանքներ և փորձագիտական խորհրդատվություն։
Հիշեցնենք, որ վերապատրասումների այս շարքն իրականանում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: